Գիտնականների կողմից հիմնավորված 8 սնահավատություն հղիության մասին

1. Կատվին շոյելու դեպքում երեխան շատ թշնամիներ կունենա։ Երեխային մեկ թշնամի իսկապես սպառնում է՝ տոքսոպլազմոզ, որը կատվից է փոխանցվում: 2. Շեմին նստելու դեպքում երեխային չար ոգիները քաշ կտան։ Ե՛վ շեմին, և՛ ցանկացած այլ միջանցիկ քամու տակ հղիին նստել չի կարելի. կարող է հիվանդանալ:

3. Կարմիր պտուղներ ուտելու դեպքում երեխան կարմրագույն կլինի։ Բոլոր կարմիր հատապտուղները և պտուղներն ուժեղ ալերգեն են, իսկ դրանց օգտագործումը հղիների կողմից տարբեր կարիծիքներ է ծնում: 4. Սարսափելի բանի նայելու դեպքում երեխան տգեղ կծնվի։ Հղի կինը շատ տպավորվող է, իսկ ավելորդ սթրեսը հանգեցնում է արյան շրջանառոթյան խանգարման:

5. Ոտքը ոտքի վրա գցելու դեպքում երեխան ծուռթաթ կլինի։ Այդ դիրքը դժվարացնում է արյան մատակարարումը և մեծացնում է երակների վարիկոզ լայնացման ռիսկը, ուստի հղի ժամանակ ավելի լավ է՝ ավելի անվտանգ դիրքեր ընտրել: 6. Մեջքի վրա քնելու դեպքում երեխան կարող է խեղդվել: Հատկապես հղիության վերջին ամիսներին դա հղի է նրանով, որ պտուղը կսեղմի մոր խոռոչի երակը: Պարբերաբար մեջքի վրա քնելու դեպքում հղին կարող է թուլություն, օդի պակաս և գլխապտույտ զգալ: Երեխան էլ կարող է հիպոքսիա ունենալ:

7. Լվացք կախելու դեպքում երեխան կխճճվի պորտալարի մեջ։ Ոչ երկար ժամանակ երկու ձեռքերը բարձրացնելը սարսափելի չէ, բայց երկար ժամանակ բարձրացնելու դեպքում բարձրանում է արգանդի տոնուսը, ինչը վնասակար է, նույնիսկ վտանգավոր է հղիության համար: 8. Վաննա ընդունել չի կարելի. երեխայի ուժերը կմաքրվեն։ Տաք վաննան, հատկապես վաղ փուլերում, կարող է հղիության դադարեցման հանգեցնել: Իսկ գոլ վաննա ընդունել կարելի է առանց մտավախության:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика