Գիտնականները եկել են այն եզրահանգման որ աշխարհի ամենավտանգավոր մթերքն աղն է որը բացասաբար է անդրադառնում անոթային համակարգի վրա

Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ աշխարհի ամենավտանգավոր մթերքն աղն է որը բացասաբար է անդրադառնում անոթային համակարգի վրա գրում է med2.ru կայքը: Մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում չչարաշահել աղը՝ ընդգծելով, որ օրական անգամ չնչին քանակությամբ աղը բավական է օրգանիզմին: Սա պայմանավորված է նրանով, որ աղը պարունակվում է նաև այս կամ այն մթերքի մեջ, ուստի հավելյալ աղը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ աղը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը և կարող է անգամ դառնալ զարկերակային գերճնշման, գլխուղեղի կաթվածի և սրտի նոպայի զարգացման պատճառ: Ընդ որում՝ շատերը թերագնահատում են աղի վնասակարությունը, մինչդեռ դրա բացասական ազդեցությունն անոթների վրա ի հայտ է գալիս անմիջապես: Աղի գործածությունը լայնացնում է անոթները և այդ ազդեցությունը պահպանվում է առնվազն երկու ժամ:

Ընդ որում՝ երբեմն այս գործընթացն ուղեկցվում է խոլեստերինի կուտակմամբ և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:Գիտնականների հաշվարկներով՝ զարկերակային գերճնշումով հիվանդների օրգանիզմի վրա բացասական ազդեցության համար բավական է օգտագործել ընդամենը 3,5 գրամ աղ, մինչդեռ շատերն օրական օգտագործում են 8-12 գրամ աղ, ինչը զգալի գերազանցում է թույլատրելի չափաբաժինը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика