Գեւորգ Պապոյանը դասադուլի կոչով դիմել է բոլոր ուսանողներին

Առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։ Այսպիսի կոչով ուսանողությանն է դիմել ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել է վաղվանից արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մտքերը․ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,- գրել է նա:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика