Գերմանացի գիտնականանները ներկայացրել են ինչպես տարբերել գրիպը կորոնավիրուսի նոր տեսակից , վիրուսների նմանություններն ու տարբերությունները

Վերիջին օրերին սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի նոր տեսակը լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ աշխարհում: Այս հիվանդությունն իր դրսևորումներով շատ նման է գրիպին ու մրսածությանը, ուստի շատերն անտեսում են խնդրի ախտանշանները, ինչը հանգեցնում է վարակվածների թվի ավելացման, շատերն էլ խուճապի են մատնվում անգամ հասարակ հարբուխի դեպքում:

Մասնագետների խոսքով՝ գրիպն ու 2019-nCoV կորոնավիրուսն իսկապես նման են, սակայն դրանք նաև շատ տարբեր են, ուստի լուրջ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել դրանք: Գերմանական Focus.de պորտալը ներկայացրել է վիրուսների միջև տարբերություններն ու նմանությունները, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ու խուճապի չմատնվել:

Ախտանշանների նմանությունը Չինաստանից տարածված նոր վիրուսը, որն ախտահարում է մարդու թոքերը, իրականում իր դրսևորումներով իսկապես շատ նման է գրիպի վիրուսին: Այս հիվանդությունների դեպքում նկատվում են այնպիսի ընդհանուր ախտանշաններ, ինչպիսին են.

  • տենդն ու բարձր ջերմությունը,
  • չոր հազը,
  • հևոցը,
  • հոգնածությունն ու ուժերի անկումը:

Տարբերությունները Չնայած հիմնական ախտանշանների ընդհանուր նմանությանը՝ կորոնավիրուսի նոր տեսակը խիստ տարբերվում է գրիպից: Առաջին տարբերություններից մեկը հարբուխի բացակայությունն է, որը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսն ախտահարում է ստորին շնչառական ուղիները:

Վարակում. գրիպի վիրուսներն ունեն շատ բարձր վիրուլենտություն (ախտածնության մակարդակ), ինչը նշանակում է, որ անգամ չնչին քանակությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում դրանք կարող են արդեն իսկ առաջացնել գրիպի դրսևորումներ: Ի տարբերություն գրիպի՝ կորոնավիրուսներն այդքան վարակիչ չեն և մարդկանց մեծ մասի իմունային համակարգերը կայուն են վարակման նկատմամբ:

Ինկուբացիոն շրջան. գրիպի գաղտնի շրջանը տևում է ընդամենը 1-2 օր: Այս կարճ ժամանակահատվածը բավական է հիվանդության ախտանշանների ի հայտ գալու համար: Ընդ որում՝ վարակվելու դեպքում մարդը մոտ մեկ շաբաթ նույնպես կարող է շատ վտանգավոր լինել և վարակել մյուսներին:

Ի տարբերություն գիրպի՝ 2019-nCoV կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է 2-14 օր, և առայժմ հայտնի չէ, թե վարակվելուց ու ախտանշանների ի հայտ գալուց հետո մարդիկ քանի օր կարող են վարակիչ լինել մյուսների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика