Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Տեղեկությունը Armday.am-ի զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика