Գայանե Ասլամազյանն առաջին անգամ խոսում է անձնական կյանքի ամուսնալուծված լինելու և ամուսնու կալանավայրում գտնվելու մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն Ինստագրսմի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հաստատել է իր ամուսնալուծության մասին լուրերը։ Նա նշել է, որ ամուսնալուծվել է 10 ամիս առաջ, իսկ այժմ իր նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում։ «Այո, ես ամուսնալուծվել եմ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ, ավելի ստույգ՝ 10 ամսից ավելի։ Այդ մասին չէր խոսվում, որովհետև ես չէի ուզում ավելորդ խոսակցություններ տարածվեին, ես հոգեպես պատրաստ չէի։

Այո՛, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, և նա գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ։ Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների և գործողությունների համար»,-ասել է հաղորդավարուհին։ Հիշեցնենք, որ հաղորդավարուհին ամուսնացել էր մոտ 2 տարի առաջ՝ ամերիկաբնակ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ինչից հետո բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։ Մանրամասները՝ տեսանյութում։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика