Գալուստ Սահակյան․ Որոշ ժամանակ հետո Սերժ Սարգսյանը կբացահայտի, թե ինչումն էր իր սխալը.

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանն այսօր ներկա էր նաև Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայկ Հարությույնաի հետ մոտիկ ընկերներ էին, հանդիպում էին։

Հարցին՝ արդյոք քաղաքականությունից զրուցում էին, Սահակյանն ասաց. «Ամեն ինչից էլ կարելի էր խոսել, կախված՝ ինչ պարագայում էինք հանդիպել»:

Լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանն այսօր ունի՞ հեղինակություն և արդյոք Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ՞ փոխել իր առաջնորդին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նա ունի բարձր հեղինակություն և պետք է շարունակի ղեկավարել կուսակցությունը։ Ես չեմ կարծում, որ ազգային հերոսները հեղինակություն չունեն»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը սխալվեց, Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո ինքը կբացահայտի դա»:

Գալուստ Սահակյանը հրաժարվեց պատասխանել Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին : Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե «Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռուպցիոներ է», ԱԺ նախկին խոսնակն ասաց. «Չեմ կարծում, որ նման հանցագործություններ է եղել: Եթե իրականությունն այդպիսին է, ապա համապատասխան լիազոր մարմինները կարող են բացահայտել և մարդկանց հանցագործ ճանաչել։ Նախ և առաջ պիտի մտածենք, թե ինչպիսի իշխանություն է, և ինչ է ցանկանում, և ինչ սկզբունքներ ունի: Այս իշխանությունը դեռևս ժողովրդին չի ներկայացրել իր սկզբունքները և ճանապարհները»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика