Բրոկոլիով աղցան Բոլորովին Նոր բաղադրատոմս տեսանյութ

Պատրաստում ենք բրոկոլիով աղցան, որը նոր և հետաքրքիր բաղադրատոմս է, ունի շատ յուրահատուկ և թարմ համ։Բրոկոլին շոգեխաշած չէ, հում էլ չէ, այլ բոլորովին նոր տարբերակ ենք առաջարկում՝ թթու դրված Բրոկոլիով աղցան։Բրոկոլին թթու է դրվում մյուս բանջարեղենների՝ կաղամբի, ծաղկակաղամբի, վարունգի և գազարի նման։

Բաղադրիչներ․

  • Բրոկոլի — թթու դրած — 350 գր․
  • Քաղցր պղպեղներ -2-3 հատ
  • Թարմ վարունգ — 1- 2 հատ
  • Եգիպտացորեն — 100 գր․
  • Կանաչ ոլոռ — 100 գր․
  • Կանաչի — մի փունջ
  • Ձիթայուղ

Պատրաստման եղանակը․

Թթու դրած բրոկոլին կտրատում ենք միջին խոշորության և լցնում տարայի մեջ Պղպեղները կտրատում ենք շրաջանակաձև Թարմ վարունգը կտրատում և ավելացնում ենք տարայի մեջ Կանաչին կտրում և լցնում վրան, Ավելացնում եգիպտացորեն ու կանաչ ոլոռ, Աղ չենք լցնում այս աղցանին, որովհետև բաղադրիչներն արդեն աղի են, կարելի է սև չորացված պղպեղ ավելացնել մի փոքր, Աղցանի վրա ձիթայուղ ենք լցնում և խառնում։ Մի որոշ ժամանակ անց բրոկոլիով աղցանը կարելի է մատուցել։

Բրոկոլիով աղցան․ Թթու դրած Բրոկոլի. Վիդեո

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика