Բնական միջոցներ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար րոնք և շատ ավելի արդյունավետ են և շատ ավելի անվնաս:

Քրտինքի տհաճ հոտը բավական տարածված խնդիր է, որից ոչ միշտ է հաջողվում ազատվել հատուկ հակաքրտինքային միջոցների օգնությամբ: Սակայն կան մի շարք բնական միջոցներ, որոնք և՛ շատ ավելի արդյունավետ են, և՛ շատ ավելի անվնաս:

Կիտրոնի հյութ

Այս հյութը պայքարում է բակտերիաների դեմ ու օգնում է ազատվել դրանց պատճառով առաջացող տհաճ հոտից: Սակայն հարկ է հիշել, որ սա բավական ագրեսիվ թթու է, ուստի այն ցանկալի է քսել մաշկին լոգանքից մի քանի րոպե առաջ:

Խնձորի քացախ

Խնձորի քացախի մեջ պարունակվող թթուները նույնպես պայքարում են բակտերիաների ու տհաճ հոտի դեմ: Այն հարկավոր է քսել թևատակերի մաշկին, իսկ մի քանի րոպե անց լոգանք ընդունել:

Կերակրի սոդա

Կերակրի սոդան ամենաարդյունավետ ու յուրահատուկ միջոցներից է քրտինքի տհաճ հոտի դեմ պայքարելու համար: Հարկավոր է 1 ճաշի գդալ կերակրի սոդան խառնել 2 ճաշի գդալ տալկին և օգտագործել խառնուրդը որպես հակաքրտինքային միջոց:

Թեյի ծառի յուղ

Այս յուղը հզոր հակասեպտիկ միջոց է, որը նաև ազատում է քրտինքի տհաճ հոտից: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է քսել յուղը մաշկին անմիջապես լոգանքից հետո:

Օսլա

Օսլան օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը՝ կանխելով տհաճ հոտի առաջացումը: Պարզապես հարկավոր է լոգանքից հետո թևատակերին մի փոքր օսլա քսել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика