Այտուցները բավական տհաճ ու տարածված խնդիր են,որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես առողջական որոշակի խնդիրներով,այնպես էլ մեծ քանակությամբ հեղուկի գործածությամբ կամ պարզապես հոգնածությամբ: Հատկապես ակնհայտ են լինում կոպերի այտուցները,սակայն բարեբախտաբար կան արդյունավետ բնական միջոցներ որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել դրանցից:
Օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից ազատվելու լավագույն միջոցներից են բուսական թեյերը:Հատկապես արդյունավետ են հապալասի տերևների թուրմն ու մաթուզենու տերևների թուրմը:Այս թեյերը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած բույսին ավելացնել երկու բաժակ եռման ջուր,թրմել 15-20 րոպե,այնուհետև քամել:Թուրմը հարկավոր է խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ:
Աչքերի տակ առաջացած «պարկերից» ազատվելու համար կարելի է նաև կիրառել մաղադանոսով կոմպրեսներ:Հարկավոր է թարմ մաղադանոսի տերևները լավ մանրացնել մինչև ստացվի խյուսանման զանգված,այնուհետև դնել այն ստորին կոպին,թողնել 15 րոպե և լվացվել սառը ջրով:Այս միջոցները շատ արդյունավետ են,սակայն հարկ է հիշել,որ այտուցները կարող են պայմանավորված լինել նաև առողջական խնդիրներով,ուստի մինչ դրանց դեմ որևէ միջոց կիրառելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ: