Բնական դիմակներ փայլող մաշկի համար Արժե փորձել

Նրանք պարզ և հեշտ են օգտագործման համար,որը Դուք կարող եք անել առանց տնից դուրս գալու։1. Տոմատով դիմակ,որը շերտազատում է դեմքըԼոլիկը հզոր հակաօքսիդիչ է,որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ։Ինչպես շաքարավազը այնպես էլ տոմատը համարվում է շերտազատող միջոց:

Բաղադրությունը․

  • 2 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ
  • ½ թեյի գդալ մեղր
  • 0,5 կգ օրգանական լոլիկ

Օգտագործումը․ 1.Կտրտել լոլիկը ապակե ամանի մեջ,ապա ավելացնել մեղր և շագանակագույն շաքար։2. Խառնուրդով մերսել դեմքը և թողնել։5 րոպե:Այնուհետև լվանալ և չորացնել դեմքը:

2. Նուշով դեմքի դիմակ

Նուշով դեմքի դիմակը կարող է հրաշքներ գործել ձեր մաշկի գույնի հետ։ Օգտագործեք այն երկու անգամ մի օր երկու շաբաթվա ընթացքում ավելի լավ արդյունքների հասնելու համար։

Բաղադրությունը՝

  • կաթ
  • 3-4 նուշ

Օգտագործումը՝

1. Առավոտյան 3-4 նուշ դրեք կաթի մեջ, որ ներծծվի։ Այնուհետև երեկոյան տարածեք այդ նուշը կաթի մեջ՝ մածուկ ձևավորելու համար:

2. Դիմակը կպցնել դեմքին և թողնել գիշերը։

3. Առավոտյան լվանալ սառը ջրով:

Նշում: Օգտագործեք այս դիմակը ամենօր, եթե դուք ունեք չոր մաշկ։ Յուղոտ մաշկի համար օգտագործեք շաբաթական երկու անգամ:

3. Ցիտրուսային դիմակ Թուրինջը և կիտրոնի հյութը հարուստ են կիտրոնաթթվով, որը համարվում է հզոր հակաօքսիդիչ և բնական շերտազատող միջոց: Այս դեմքի դիմակը իդեալական է յուղոտ մաշկի համար։

Բաղադրությունը՝

  • 1 թեյի գդալ քամած թարմ կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ քամած թարմ թուրինջի հյութ
  • 1 ձվի սպիտակուց
  • 2 թեյի գդալ թթվասեր

Պատրաստումը՝

1․ Հարել ձվի սպիտակուցը մինչև փրփրելը։

2. Խառնել կիտրոնի հյութը, թուրինջի հյութը և թթվասերը:

3. Խառնել խառնուրդը ձվի սպիտակուցին: Քսել խառնուրդը դեմքին։

4. Թողնել առնվազն 15 րոպե, ապա լվանալ և չորացնել դեմքը:

4. Դարչինով մաքրող միջոց դեմքի համար Սա դեմքի լավ դիմակ է, որը համատեղվում է կաթնաթթվի և կաթի հետ, որը լավ շերտազատող միջոց է: Դարչինը խթանում է մաշկը, իսկ երիցուկը հանգստացնում է։

Բաղադրությունը՝

  • 2 թեյի գդալ կաթի փոշի
  • 1 թեյի գդալ երիցուկի թեյ, թարմ եփած
  • ½ թեյի գդալ դարչին
  • ¼ թեյի գդալ օրգանական մեղր

Պատրաստում՝

1. Խառնել բաղադրիչները մի ամանի մեջ, որպեսզի փափուկ մածուկ ստացվի:

2. Քսել մածուկը խոնավ մաշկին։ Այնուհետև թողնել 2-3 րոպե, ապա լվանալ և չորացնել դեմքը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика