Բնական բուժիչ միջոցները արևային այրվածքների բուժման համար որոնք մեղմում են ցավը և սնուցում են մաշկն անհրաժեշտ տարրերով

Ամռանը շատերը երազում են գեղեցիկ արևայրուքի մասին, սակայն հաճախ այդ ցանկության հետևանքով առաջանում են բավական տհաճ խնդիրներ արևային այրվածքների տեսքով:

Նման այրվածքների դեպքում ցավը մեղմելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ քսուքներ, որոնք նպաստում են նաև վնասված հյուսվածքների արագ ապաքինմանը, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում շտապ միջոցներ ձեռնարկել, իսկ համապատասխան քսուքները պարզապես ձեռքի տակ չեն լինում:

Նման դեպքերում օգնության են հասնում բնական բուժիչ միջոցները, որոնք մեղմում են ցավը և սնուցում են մաշկն անհրաժեշտ տարրերով՝ նպաստելով արագ վերականգնմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու ժողովրդական միջոց արևային այրվածքների բուժման համար:

  • Վարունգի կեղևը հեռացնել, այնուհետև այն քերիչով մանրացնել, ավելացնել թթվասեր (1:1 հարաբերակցությամբ) և լավ խառնել: Ստացված խյուսանման զանգվածն օգտագործել վնասված մաշկին կոմպրեսներ դնելու համար:
  • 1 ճաշի գդալ չորացրած դեղատնային երիցուկի տերևները թրմել մի բաժակ եռման ջրում և թողնել մինչև թուրմը սառչի: Մաքուր կտորը թրջել սառը թուրմով և օգտագործել որպես կոմպրես: Կոմպրեսը հարկավոր է փոխել կտորի չորանալուն պես:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика