ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին տեսանյութ

ԲՀԿ-ն նաև հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:

Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: «ԲՀԿ–ն չի կարող միանալ հակաիրավական այս գործընթացին»․ լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս հայտարարեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմամբ՝ կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ քաղխորհրդի նիստում քննարկվելու է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»–ի՞, թե՞ «Ոչ»–ի ճամբարին է միանալու ԲՀԿ–ն։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика