Բժիշկները նշել են՝ ինչպես կարելի է մատների ու եղունգների շնորհիվ ախտորոշել թոքերի քաղցկեղը

Բրիտանացի գիտնականները ներկայացրել են, թե ինչպես կարելի է հայտնաբերել թոքերի քաղցկեղը մատների ու եղունգների շնորհիվ: Ինչպես գրում է actualnews.org-ը, համապատասխան բովանդակությամբ հոդվածը հրապարակվել է Express պարբերականում:

Բժիշկների խոսքով՝ թոքերի քաղցկեղը զարգանում է, երբ որոշակի բջիջներ դուրս են գալիս օրգանիզմի վերահսկողության տակից ու սկսում են փոփոխվել, ինչը հանգեցնում է չարորակ նորագոյացության աճին: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ հիվանդության դեպքերի 90%-ը զարգանում է ծխող մարդկանց մոտ:

Մահվան հավանակությունը նվազեցնելու համար շատ մեծ նշանակություն ունի հիվանդության վաղաժամ ախտորոշումը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու չանտեսել հիվանդության մասին հուշող ախտանշանները: Այս խանգարման առաջին ախտանշաններից է ձեռքերի ու ոտքերի մատների այտուցվածությունը, որը պայմանավորված է լինում հորմոնանման քիմիական տարրեր արտադրող ուռուցքով: Բացի այդ, թոքերի քաղցկեղի դեպքում եղունգներն ավելի փայլուն ու սովորականից ավելի կորացած են լինում: Այս վիճակը կոչվում է «հիպերտրոֆիկ թոքային օստեոարթրոպաթիա», որը բորբոքումների զարգացման հետևանքով ոսկորներն ու հոդերը դեֆորմացնող ախտաբանություն է:

Ինչպես նշում են բժիշկները, թոքերի քաղցկեղի բուժումը կախված է ուռուցքի չափից, դիրքից, հիվանդության զարգացման փուլից ու առհասարակ մարդու առողջական վիճակից: Բուժումը ներառում է ճառագայթային ու սիստեմատիկ հակաքաղցկեղային թերապիա, վիրահատական միջամտություն, ֆոտոդինամիկ թերապիա ու աբլացիա: Հիվանդության մյուս ախտանշանների շարքին են դասվում ձայնի խռպոտությունը, բերանի խոռոչում խոցերի առաջացումը, հազը (հատկապես վտանգավոր է արյունոտ արտադրությամբ կամ ցավով ուղեկցվող հազը), մշտական հևոցը, էներգիայի պակասն ու քաշի անբացատրելի կորուստը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика