Բեռնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կարկադեի թեյը ատամների էմալի համար առավել վտանգավոր է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Swiss Dental Journal պարբերականում:
Մասնագետները օգտագործել են 300 կաթնատամ և 1020 սովորական ատամներ, որոնք մնացել են ատամնաբույժների կաբինետներում:
Բժիշկները երկու րոպեով տեղադրել են ատամներն այս կամ այն հեղուկների մեջ, ապա չափել են էմալի կարծրությունը: Պարզվել է, որ կարկադեի թեյն ամենաշատն է առաջացնում էրոզիա:
Հաջորդում են Fanta, Coca-Cola և Pepsi գազավորված ըմպելիքները: Էմալի քայքայման հարցում հիմնական գործոնը pH ցուցանիշն է: Որքան բարձր է այն, այնքան բարձր է թթվայնությունը:
Կալցիում պարունակող հավելումները օգնում են չեզոքացնել թթու խմիչքները: Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս խմել արագ և մեծ կումերով, դրանով իսկ նվազեցնելով ատամների և թթու միջավայրի փոխազդեցության ժամանակը: Իսկ խմելուց հետո մաքրել ատամները խոզանակով կամ բերանը ողողել ջրով, եթե խոզանակը հասանելի չէ: