Այն որ նավն արդեն 90 տարվա պատմություն ունի, ապացուցում է նավում հայտնաբերված օրագիրը: Պարզվում է, որ նավն անհետացել է 1925թ: Իսկ այն հայտնաբերել են Կուբայի ափերի պահակախումբը:
1925թ նոյեմբերին Cotopaxi նավը մեկնել է Չարլստոնից դեպի Հավանա: Անձնակազմում եղել է 32 մարդ Ուեյն Մեյերի գլխավորությամբ:Նավը տեղափոխում էր 2340 տոննա քարածուխ: Սակայն երկու օր անց այն անհետացավ: Որքան փնտրեցին, չգտան: Աս ամենը բացահայտել է կուբացի փորձագետ Ռոդոլֆո Սալվադոր Կրուզը:
Կուբայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում , որպեսզի պարզեն, թե ինչպես կարող էր նավը սկզբում անհետանալ, ապա կրկին հայտնվել ջրի վրա: Նրանք ցանկանում են համոզվել, որ նման անհետացումներն այլեւս չեն կրկնվի ու չեն սպառնա երկրի տնտեսությանը: Ժամանակն է բացահայտելու Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը մեկընդմիշտ:
Բերմուդյան եռանկյունին Մայամիի, Պուերտո Ռիկոյի եւ Բերմուդյան կղզիների միջեւ ընկած հատվածն է: Վերջին 100 տարվա ընթացքում այստեղ անհետացել են տասնյակ նավեր ու ինքնաթիռներ: Շատերին թվում է, որ ծովի այդ մասում հատակն օժտված է ինչ-որ գերբնական ուժով: