Բերանի խոռոչի տհաճ հոտը կամ հալիտոզը բավական տարածված խնդիր է, որի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն անկախ զարգացման պատճառից այս խնդրից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ մեթոդ հալիտոզից ազատվելու համար:
Ջուր՝ Ջրի պակասը բարենպաստ միջավայր է ստեղծում բակտերիաների բազմացման համար, ուստի երբեմն շնչառությունը թարմացնելու համար բավական է մի բաժակ մաքուր ջուր խմել:
Սնունդ՝ Եթե ստամոքսը դատարկ է մնում երկար ժամանակ, ապա անգամ առողջ մարդը կարող է բախվել ժամանակավոր հալիտոզի խնդրին: Այս դեպքում բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար հարկավոր է պարզապես սնվել:
Համեմունքներ՝ Բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ պայքարի արդյունավետ միջոց են նաև համեմունքները: Շատ արդյունավետ կարող են լինել հիլը, հոռոմ-սամիթն ու դարչինը, որոնք պարունակում են հակաբակտերիալ նյութեր: Բացի այդ, կարելի է նաև անիսոն, սամիթ կամ մեխակ ծամել:
Յոգուրտ՝ Բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար ճապոնացի գիտնականները խորհուրդ են տալիս յոգուրտ օգտագործել: Նրանց խոսքով՝ յոգուրտի մեջ պարունակվող օգտակար բակտերիաները դուրս են բերում բերանի խոռոչում կուտակված վնասակար բակտերիաները, որոնք նպաստում են տհաճ հոտի առաջացմանը:
Ընկույզներ՝ Ընկույզներն ունեն վառ արտահայտված բույր և արդյունավետ կերպով մաքրում են ատամները, լնդերն ու բերանի խոռոչը սննդի մնացորդներից:
Ատամների թել՝ Հաճախ բերանի խոռոչի տհաճ հոտը պայմանավորված է լինում սխալ հիգիենայով ու վատ մաքրված ատամներով: Ատամների միջև կուտակվող սննդի մասնիկները ոչ միշտ է հնարավոր լինում մաքրել խոզանակի կամ բերանի ողողման համար նախատեսված հեղուկի օգնությամբ: Այս դեպքում կարող է օգնել միայն հատուկ թելը:
Նյութի աղբյուր