Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունիսի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առեւանգել է եւ դիմել փախուստի:
Նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները եւ դուրս եկել սրահի տարածքից:
«Նուբարաշենի» բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել եւ բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:
Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձեւի վնասազերծել նրան:
Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսեւորել նրա նկատմամբ եւ թույլատրել էր, որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը:
Տեսանյութը դիտեք ստորև․
Арестант «Нубарашена» сбежал от конвоя на похоронах матери
АРЕСТАНТ «НУБАРАШЕНА» СБЕЖАЛ ОТ КОНВОЯ НА ПОХОРОНАХ МАТЕРИВ свои 39 лет у Мартина Хачатряна уже 4 судимости. И светила пятая – за бандитизм. Но мысли Мартина были не об этом: уже в тюрьме «Нубарашен» арестант узнал о смерти матери. Умолять силовиков долго не пришлось – на прощание с самым дорогим человеком мужчину отпустили. Разумеется, под конвоем.20 июня, после погребения, Мартин и родные в траурном зале пили не чокаясь. Градусы, помноженные на переживания, сделали своё дело: бандит начал громко ругаться и буянить. Как оказалось – лишь умело пускал пыль в глаза. В какой-то момент Мартин резко выскочил из траурного зала… и сел в машину с заведённым мотором, которую ему заботливо ко входу подогнал друг. Бандит нажал на газ, оставив после себя только столб пыли.Но конвоиры не лыком шиты. Четыре выстрела по колесам – и машина встала как вкопанная. Горе-бандита вернули за решетку, и теперь ему грозит срок посуровее.«Нубарашен» — не «Шоушенк», а Мартин – далеко не Энди Дюфрейн.
Опубликовано Armlink Пятница, 21 июня 2019 г.