Արարատ եւ Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։
Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը եւս ծածկված է հողի շերտով, իսկ վրան կանաչ խոտ ու ծաղիկներ են։ «Հոբբիթ» գրքում տնակներն անվանվում են հոբբիթի «որջեր», բայց հեղինակը զգուշացնում է, որ որջ ասելով չպետք է հասկանալ կեղտոտ, խոնավ, աղքատիկ տարածք, այլ հոբբիթի որջը հարմարավետությունն է.
Դիլիջանում կառուցած «Հոբբիթի տուն» հյուրատան գլխավոր նպատակը եւս հարմարավետության ապահովումն է։
Էդգար Գուլանյանը ոգեւորել է համանուն ֆիլմում պատկերված հոբբիթների տների տեսարանով, ծնվել է հյուրատուն կառուցելու միտքը։
Սա եղբայրների առաջին հյուրատունը չէ. նրանք եւս երկուսն ունեն Դիլիջանում, բայց որոշել են նորը դարձնել տուրիստական վայր։ Մեկ շաբաթ է՝ ինչ բացվել է հյուրատունը. եղբայրները հյուրերի պակասից չեն դժգոհում։
Հյուրատունը կառուցել են ընտանիքի անդամներով, Էդգարը նկարիչ-դիզայներ է, նա է գծագրել հյուրատունը, էսքիզներ արել, իսկ ընտանիքի հայրը՝ Արտավազդ Գուլանյանը տեղացի բնակիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ղեկավարել է շինարարական աշխատանքը, որից հետո նկարազարդել են պատերը, հյուրատան կահույքը պատրաստվել է դիլիջանցի վարպետների կողմից։
Հյուրատան յուրաքաչյուր տնակ 20 քմ տարածք է զբաղեցնում, հյուրերին դիմավորում են «Հոբբիթի» ֆանտաստիկ հերոսները։
Ըստ Էդգարի եղել են դժվարություններ, օրինակ, թե ինչպես ցեմենտապատել տնակների տանիքը, որպեսզի պահպանվի կորությունը կամ ինչպես հողի շերտ փռել տանիքի վրա, որպեսզի այն չթափվի։