Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ: Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում: Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика