«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հայտարարել է հրաժարական ներկայացնելու իր մտադրության մասին: Նրա խոսքով՝ դիմումը պաշտոնապես կներկայացնի վաղը: Մեղրյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»:
Լուսանկարը՝ Մեղրյան ֆեյսբուքյան էջից