Բասկյան շոկոլադե տորթ.բաղադրատոմս

Բաղադրիչներ.

  • Խմորի համար՝
  • ալյուր – 180գր
  • կարագ – 160գր
  • շաքարավազ – 200գր
  • նուշ – 70գր(մանր աղացած)
  • ձու – 1 հատ
  • կակաո – 50գր
  • փխրեցուցիչ – 6գր
  • աղ – մեկ պտղունց

Կրեմի համար.

  • կաթ – 350մլ
  • ձու – 1 հատ
  • ալյուր – 40գր
  • շաքարավազ – 130գր
  • շոկոլադ սև – 180գր
  • ռոմ – 20մլ
  • բալ – 150-200գր(առանց կորիզ)

Պատրաստման եղանակ.
Խառնում ենք կարագը, շաքարավազը, աղն ու մանրացված նուշը: Ապա ավելացնում ենք ձուն, ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ
խմոր: Ստացված խմորը դնում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով: Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը, ապա ավելացնում ենք ալյուրն ու խառնում:

Եռացնում ենք կաթը և լցնում ձվային զանգվածի վրա ու խառնում: Ստացված զնագվածը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա,
հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 3 րոպե, որ եփվի և հանում կրակի վրայից: Ապա կաթային զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված շոկոլադն ու ռոմը և խառնում:

Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 1-2 Ժամ: Հանում ենք խմորը սառնարանից, խմորի 2/3 մասը գրտնակում ենք ու բացում 32 սմ հաստության շերտով և դնում կարագով պատած 28սմ տրամագծով ձևամանի մեջ: Վրան քսում ենք կրեմի կեսը և շարում բալը, ապա բալի վրա քսում ենք մնացած կրեմը:

Մնացած խմորը գրտնակում ենք, բացում կլոր շերտով ու դնում կրեմի վրա: Ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ ու թխում 45 րոպե 180 աստիճանում: Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի կտրատում ենք ու մատուցում:

Մատուցելիս բասկյան շոկոլադե տորթի վրա շաղ տվեք կակաո :)

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика