Բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստը․ որը պետք է ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում

Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը

Բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
  • Լոլիկ- 2 հատ
  • Ձու- 3 հատ
  • Պանիր-50 գր.
  • Կաթ- 6-8ճ/գ
  • Սամիթ- մի քանի ճյուղ
  • Բուսայուղ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստումը՝ Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում: Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):

Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր: Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը: Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика