Բանջարեղենային թեթև նախուտեստ, երբ չգիտեք՝ ինչ պատրաստել

Բաղադրիչներ՝  1. Սմբուկ – 2 հատ 2. Դդմիկ – 3 հատ 3. Ձիթայուղ – 1/4 բաժակ 4. Աղացած կարմիր պղպեղ – 1 թ/գ 5. Սխտոր – 2 ատամիկ
6. Աղ՝ ըստ ցանկության 7. Լոլիկ – 6 հատ 8. Կարմիր քաղցր պղպեղ – 3 հատ 9. Չիլի պղպեղ – 2 հատ

Պատրաստման եղանակը ՝  1. Խորը տապակի մեջ լցնել խորանարդաձև կտրատված դդմիկները և սմբուկները, մանրացված սխտորը: Ավելացնել ձիթայուղ և աղացած կարմիր պղպեղ:

2. Լցնել ջուր այնքան, որ բանջարեղենները ծածկվեն, եռացնել, այնուհետև փակել կափարիչով և եփել ևս 10 րոպե:

3. Ավելացնել երկար շերտատված պղպեղը, մանր կտրատված լոլիկները և չիլի պղպեղները: Պատրաստել՝ անընդհատ խառնելով և կափարիչը բաց, մինչև ամբողջ ջուրը չգոլորշիանա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика