Ափսոս, որ Ստեփանակերտում ոմանք չեն հասկանում, թե որքան կարևոր է Երևանի հետ արժանապատիվ գործընկերությունը ու շարունակում են շախմատ խաղալ….Շատ ափսոս: Ստյոպա Սաֆարյան

Վերանալով Արշավիր Ղարամյանի անձից՝ Արցախում կատարվող ազատումներն ու նշանակումներն այլևս տունտունիկ են հիշեցնում: Հիմա կարելի է Բելա Լալայանին էլ վերանշանակել ԱԱԽ քարտուղարի սոցցանցային աշխուժակ, Վիտալի Բալասանյանին էլ նշանակել Արցախի վարչապետ, Գառնիկ Իսագուլայնին էլ տանել Մոսկվայում ԼՂ ներկայացուցչություն…. Ժամանակ է, կանցնի, կգնա…

Մեր վերաբերմունքը և ջանքերը Արցախի՝ որպես մեր հայրենիքի սուրբ հատված, չի փոխվելու, բայց այ արդեն տեղական վերնախավի նկատմամբ հաստատապես փոխվում է ու դեպի ոչ լավագույն ուղղությունը….

Սա այլևս 98-թիվը չէ, որ միամիտները հավատան Արցախը չերեզ Երևան փրկելու հեքիաթներին /որ նման վերադասավորումներով հույսեր փայփայես, թե Երևանում մի օր «մերոնք կգան իշխանության»/, ոչ 2016թ.-ն է, որ ապրիլյան պատերազմը մութ մնա /ի վերջո, այլևս կա հետաքննող հանձնախումբ/ …

Ափսոս, որ Ստեփանակերտում ոմանք չեն հասկանում, թե որքան կարևոր է Երևանի հետ արժանապատիվ գործընկերությունը ու շարունակում են շախմատ խաղալ….Շատ ափսոս:

Աղբյուր՝mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика