Արտակարգ վրաերթի է ենթարկվել 10 տարեկան երեխա մանրամասներ

Այսօր՝ հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վ. Կ.–ն իր վարած Lexus մակնիշի 22 VZ 227 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 10-ամյա Խ. Խ.-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային, ով սովորում է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика