Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում ձնաբքի պատճառով ավելի քան 150 ավտոմեքենա մնացել է ճանապարհին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկ ժամից ավելի է արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում: SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ինչպես նաև վարորդներ խնդրում են որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը միջոցներ ձեռնարկի որպեսզի Սիսիանի Ճանշինը խոսքից գործի անցնի
Ահազանգողներն ասում էին. «Մի ժամից ավելի է սպասում ենք որ «Սիսիանի Բուատ» ընկերությունը ճանապարհը բացի սակայն մինչև այս պահը ճանշինի ոչ մի աշխատող չկա,միայն ճանապարհային ոստիկաններն են,ովքեր մեր նման սառած սպասում են «Սիսիանի Բուատին»:

Ուժեղ բուք է ու եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի գիշերը ճանապարհը կփակվի ու սաղս կգիշերենք այստեղ»: Ահազանգողներն ասում էին նաև որ 150-ից ավելի ավտոմեքենաներ կանգնած են:«Մի քանի անգամ զանգել ենք «Սիսիանի Բուատ ընկերությունը»,սակայն որ մի օգուտ:Հիմա էլ զանգահարում ենք կամ չեն պատասխանում կամ էլ՝մեր հեռախոսահամարները «սև ցուցակ» են գցել»:Գ. Շամշյանի տեղեկություններով «Սիսիանի բուատ» ընկերությունը պատկանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին տնօրենն էլ՝նրա ամուսինն է՝Դավիթ Բեգլարյանը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика