Քիչ առաջ ուժեղ կարկուտն ու փոթորիկը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գեղարքունիքի մարզում: Մարտունի քաղաքում կարկուտը կոտրել է մի քանի ծառեր, իսկ կոտրված ծառերն էլ վնասել են ցանկատարածություններ:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ դրա հետևանքով նաև ավտոմեքենա է վնասվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ծառերը էլեկտրական սղոցով հեռացնում են:
Լուսանկարները՝ Ժորա Մարտիրոսյանի