Արտակարգ դեպք․ որդին առանձնակի դաժանությամբ սպանել է մորը․ մանրամասներ

Երեկ՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Իսահակյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազի տեղակալ Օվսյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեի բնակչուհի՝ 71-ամյա Եղսաբետ Զաքարյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դին հայտնաբերվել է՝ գոտին պարանոցից փաթաթված, արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի և ակնակապիճի վնասվածքներ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները որոնում են սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 50-ամյա Վանիկ Զաքարյանին, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика