Արտակարգ․ 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը վիճաբանության ժամանակ․ մանրամասներ

Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել,

որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ,

Մաշտոցի ոստիկանները հունիսի 21-ին Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա եւ նրան ներկայացրել քննչական բաժին:

Աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք, որ շենքի առաջին հարկում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել ընկերոջը:

Կատարվում է նախաքննություն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика