Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները նրա շապիկով շրջում են Բաքվի փողոցներում, սակայն ոստիկաններին թույլ չտվեցին երկրպագուներին տանել բաժին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է արդբեջանցի ոստիկանը շրջում երկրպագուների հետեւից եւ միայն հրահանգից հետո է հեռանում Մխիթարյանի խաղաշապիկներ հագած երկրպագուների մոտից։
Երկրպագուները Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել Եվրոպայի լիգայի եզրափակիչի համար։ Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ:Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում, քանի որ չի ստացել հատուկ երաշխիքներ: