Երգչուհի Արմինկան, ով 2016 թվականից որդու՝ Ալեքսի և ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս օրերին Երևանում է:
Երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Երևանից, որոնցից առաջինը մակագրել է «Բարև իմ սեր, Երևան»: Երգչուհին եղել է Կասկադում հասցրել է հանդիպել իր մտերիմներին:
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում առաջին անգամ խոսելով ԱՄՆ մեկնելու մասին՝ Արմինկան ասել էր, որ ամեն ինչից հրաժարվելն ու ԱՄՆ-ում բնակություն հաստատելը հեշտ որոշում չէր՝ չնայած ինքը բազմիցս եղել էր ԱՄՆ–ում, որդին այնտեղ է ծնվել:
«Երեխաս ոչ, բայց ես ու ընտանիքիս անդամները մեր կյանքի մեծ մասն ապրել ենք Երևանում, ուղնուծուծով երևանցի ենք։ Երևանն ապրում է այստեղ` մեր տանը»,– ասել էր երգչուհին։
աղբյուր