Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է որ Տավուշում հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի ու մարտական դիրքերի ուղղությամբ․

Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-գրել է նա։ Արծրուն Հովհաննիսյանը մեկ այլ գրառում է արել, որում Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից։

«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,– ասվում է գրառման մեջ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика