Գոտկատեղի ցավերը կարող են պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, սակայն անկախ առաջացման պատճառից դրանք բավական տհաճ խնդիր են յուրաքանչյուրի համար և խիստ բացասաբար են անդրադառնում կյանքի որակի վրա:
Սովորաբար գոտկատեղի ցավը մեղմելու համար մարդիկ կիրառում են հատուկ դեղամիջոցներ ու քսուքներ, սակայն լինում են դեպքեր, որ դրանք ձեռքի տակ չեն լինում կամ անարդյունավետ են լինում: Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք պարզ են ու արդյունավետ, ինչպես նաև չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել գոտկատեղի ցավը:
1-ին բաղադրատոմսը.
Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել նույնքան մեղր ու նույնքան քերիչով մանրացրած ծովաբողկի արմատ, այնուհետև լավ խառնել: Այս խառնուրդը հարկավոր է դնել գոտկատեղին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք շարֆով և թողնել մեկ ժամ:
2-րդ բաղադրատոմսը.
1 բաժակ եղրևանու (յասաման) ծաղիկներին ավելացնել 3 բաժակ օղի և մեկ շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով շիշը: Ստացված թուրմն անհրաժեշտ է օգտագործել հիվանդ գոտկատեղը շփելու համար:
3-րդ բաղադրատոմսը.
1 ճաշի գդալ դառը օշինդրին ավելացնել եռման ջուր ու 2 ժամ թրմել թերմոսի մեջ: Ստացված թուրմը քամել ու օգտագործել շփումների ու կոմպրեսների համար: Որպես կոմպրես օգտագործելու դեպքում հարկավոր է մաքուր կտորը թրջել գոլ թուրմով ու դնել հիվանդ գոտկատեղին: Փաթաթել գոտկատեղը տաք կտորով ու թողնել կոմպրեսը մինչև այն չորանա:
tert.am