Տարվա այս եղանակին մոծակներից խուսափելը գրեթե անհնարին է: Այս միջատները կարող են լուրջ գլխացավանք դառնալ յուրաքանչյուրի համար, քանի որ մոծակի խայթածը կարող է առաջացնել ոչ միայն քոր ու այտուց, այլև բավական լուրջ ալերգիկ ռեակցիա:
Կան որոշակի գործոններ, որոնց պատճառով մոծակներն ավելի հաճախ խայթում են այս կամ այն մարդուն: Այդ գործոնների շարքին են դասվում արյան խումբը, քրտնարտադրությունը, մարմնի բարձր ջերմաստիճանը, գենետիկ գործոնները, մաշկի վրա որոշակի բակտերիաների առկայությունը, ալկոհոլի գործածությունը, հղիությունը և անգամ հագուստի գույնը: Սա է պատճառը, որ որոշ դեպքերում կարելի է խուսափել մոծակներից, իսկ որոշ դեպքերում դա պարզապես անհնարին է լինում:
Սակայն, այնուամենայնիվ, կա մի մեթոդ, որը թույլ կտա պաշտպանվել մոծակներից անգամ այն դեպքում, երբ այս միջատների «հետաքրքրությունը» պայմանավորված է լինում գենետիկ գործոններով: Ընդ որում, այս միջոցը պարունակում է միայն բնական բաղադրիչներ, ուստի չի առաջացնում որևէ կողմնակի բարդություն:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
մի քանի կտոր կիտրոն,
մի քանի կտոր լայմ,
երկու ճյուղ հազրեվարդ,
7-10 կաթիլ նվենու եթերայուղ,
ջուր:
Պարտաստման եղանակը.
Հարկավոր է ցիտրուսային մրգերն ու հազրեվարդի ճյուղերը լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել եթերայուղն ու տարան ամբողջությամբ լցնել ջրով: Ջրի մակեևույթին դնել փոքրիկ լողացող մոմ և վառել այն: Այս խառնուրդի բույրը կօգնի խուսափել մոծակներից, քանի որ նվենու եթերայուղը պարունակում է տարրեր, որոնք վանում են միջատներին ու տհաճ են դրանց համար:
Բացի այդ, կարելի է կիրառել նաև այլ եթերայուղեր (օրինակ՝ նարդոսի, անանուխի և այլն), որոնք բուսայուղին ու հալվե վերայի գելին խառնելու դեպքում կստացվի մոծակներից պաշտպանող հիանալի միջոց, որը կարելի է քսել մաշկին:
Նյութի աղբյուր