Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը և սկսում է պատվել կնճիռներով որնցից ազատվելու համար մարդիկ հաճախ չեն խնայում միջոցներն ու ժամանակը:Մաշկը երիտասարդացնելու համար սովորաբար կիրառվում են տարբեր կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ ոչ բոլորի գրպանին են հարմար։
Սակայն, բարեբախտաբար, կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ,որոնք հասանելի են յուրաքանչյուրին և օգնում են հասնել հիանալի արդյունքի:Aif կայքը ներկայացրել է 4 բնական դիմակի բաղադրատոմս,որոնք կօգնեն վերականգնել մաշկի թարմությունն ու առողջ փայլ կհաղորդեն:
1․ 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներին ավելացնել 1/3 բաժակ տաք կաթ, լավ խառնել, այնուհետև ստացված գոլ զանգվածը հաստ շերտով քսել դեմքի ու պարանոցի մաշկին, թողնել որոշ ժամանակ և լվացվել:
2․ ¼ բանանը տրորել ու խյուս դարձնել ավելացնել կես թեյի գդալ սնուցող նրբաքսուք 3 կաթիլ կիտրոն և 3 կաթիլ բուսայուղ լավ խառնել ու քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե,այնուհետև լվացվել:
3․ Խառնել մեկական ճաշի գդալ մեղրն ու բուսայուղը,այնուհետև ավելացնել 1 հավկիթի դեղնուց ու կրկին խառնել: Ստացված դիմակը քսել մաշկին, թողնել 10-15 րոպե և լվացվել:
4․ Բարձր յուղայնությամբ սերուցքին ավելացնել չիչխանի յուղ 2:1 հարաբերակցությամբ քսել դիմակը մաշկին թողնել 10-15 րոպե, այնուհետև լվացվել: