Արդյունավետ բնական միջոցներ որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այտուցներից

Այտուցները բավական տհաճ ու տարածված խնդիր են,որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես առողջական որոշակի խնդիրներով այնպես էլ մեծ քանակությամբ հեղուկի գործածությամբ կամ պարզապես հոգնածությամբ: Հատկապես ակնհայտ են լինում կոպերի այտուցները, սակայն բարեբախտաբար կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել դրանցից:

Օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից ազատվելու լավագույն միջոցներից են բուսական թեյերը: Հատկապես արդյունավետ են հապալասի տերևների թուրմն ու մաթուզենու տերևների թուրմը:Այս թեյերը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած բույսին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, թրմել 15-20 րոպե, այնուհետև քամել: Թուրմը հարկավոր է խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ:

Աչքերի տակ առաջացած «պարկերից» ազատվելու համար կարելի է նաև կիրառել մաղադանոսով կոմպրեսներ:Հարկավոր է թարմ մաղադանոսի տերևները լավ մանրացնել մինչև ստացվի խյուսանման զանգված, այնուհետև դնել այն ստորին կոպին, թողնել 15 րոպե և լվացվել սառը ջրով:Այս միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ այտուցները կարող են պայմանավորված լինել նաև առողջական խնդիրներով ուստի մինչ դրանց դեմ որևէ միջոց կիրառելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика