«Արդեն իսկ կան արձագանքներ, որ լինի «Ֆուլ Հաուսի» նոր եթերաշրջան, բայց նախագիծն այլևս շարունակել չենք կարող»․ Մենչը նախագծի՝ վաղը եթեր հեռարձակվող վերջին սերիայի ու վերջնական ավարտի մասին

Tert.am Life-ն իր ընթերցողին տեղեկացրել է, որ 5 տարի շարունակ «Արմենիա TV»-ով եթեր հեռարձակվելոց հետո «Ֆուլ Հաուսն» ավարտվելու է և եթերում է նախագծի վերջին՝ 9-րդ եթերաշրջանը։

Վերջին եթերաշրջանի վերջին սերիան եթերում կլինիր վաղը՝ հունիսի 5-ին։ Նախագծի հանգուցալուծման և վերջին սերիայի նկարահանման ընթացքում դերակատարների էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ։

Հանգուցալուծումը կլինի դրական նոտայով, ըստ Մենչի, հեռուստադիտողներին կփոխանցեն նաև նոստալգիկ տրամադրություն։

«Հանգուցալուծման հետ կապված կարող եմ միայն մեկ բան ասել՝ ամեն ինչ ունենալու է շատ լավ ավարտ և նախագծի ինը եթերաշրջանները կամփոփվեն դրական նոտայով։ Արդեն իսկ կան արձագանքներ, որ լինի «Ֆուլ Հաուսի» նոր եթերաշրջան, բայց, ցավոք սրտի, նախագիծը շարունակել այլևս չենք կարող, որովհետև հստակ  որոշում է ընդունվել դադարեցնել նախագիծն ու անցնել այլ աշխատանքների»,- ասաց Մենչն ու հավելեց, որ «ֆուլհաուսցիներից» կլինեն դերակատարներ, որոնց միասին կտեսնենք այլ նախագծում։

Թե ինչ հանգուցալուծում կլինի՝ Մենչը փակագծերը չբացեց՝ հոռուստադիտողը կտեսնի։

«Երբ մտածում էինք այս եթերաշրջանի մասին, պատրաստում էինք սցենարը, արդեն իսկ գիտեինք, որ սա լինելու է վերջին եթերաշրջանը։ Մենք ամեն սերիայի հետ չէ, որ սցենարը մտածում ենք, այլ հենց սկզբից ունենում ենք  ընդհանուր  պատմություն և գիտենք, թե ինչ ավարտ է ունենալու։ Ցանկությունը մեկն էր, որ վերջաբանը լինի նոստալգիկ վիճակներով, ինչ-որ բաներ հիշեն անցած ինը եթերաշրջաններից և այս ամենով հանդերձ, լինի դրական տրամադրվածություն և ոչ մի բացասական վերաբերմունք չմնա հեռուստադիտողների մոտ»,- ասաց պրոդյուսերը։

Անդրադառնալով վերջինսերիայի նկարահանումներին՝ Մենչը նշեց, որ բոլորի մոտ էլ էմոցիաներ եղել՝ հատկապես տխրություն․ «Դերակատարների մոտ վերջին սերիայի նկարահանումներին եղել է տխրություն, որովհետև հինգ տարին դա քիչ ժամանակահատված չէ ախատելու նույն թիմի հետ, լինել նույն կազմում։  Բնական է, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ կլինի նաև  այդ տխրությունը։ Նույնն էլ մեզ մոտ է եղել նկարահանման վերջին օրը՝ բոլորի աչքերից էլ կարելի էր հասկանալ, բայց, միևնույն ժամանակ, բոլորը  գիտակցում էին, որ  շատ ճիշտ է նախագիծն ավարտել բարձր վարկանիշով, բարձր նոտայի վրա»։

Դեռ տարիներ առաջ սկսելով նախագիծը, սըտ Մենչի, իրենք չեն պատկերացրել, որ կունենան նման արդյունք և եթերում կլինեն 5 տարի։

«Կստեմ, եթե ասեմ, որ մտածել եմ կունենանք ինը եթերաշրջան։ Մենք, դեռ այն ժամանակ, մտածում էինք, որ կունենանք երեք-չորս եթերաշրջան, բայց  չէինք սպասում, որ եթերում ենք լինելու հինգ տարի։ Սա  իհարկե շատ ուրախալի է, որովհետև բոլոր ինը եթերաշրջաններն էլ կայացել է հեռուստադիտողների շնորհիվ, նրանց պահանջով»,- ասաց Մենչը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика