Արամ Մանուկյանն ԱԺ-ում ելույթն սկսեց աչաքալուսանքով.«Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ»

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթն սկսեց աչաքալուսանքով.«Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ»-ասաց Մանուկյանն, ու դահլիճում ծափեր հնչեցին:

«Սա գործնական կոնկրետ քայլ է այն խնդրի շուրջ, որի մասին խոսում ենք»,-ասաց նա: Ըստ Մանուկյանի՝ խնդիրը նախ քաղաքական է, հետո իրավաբանական․ «Իրավաբանությունը շատ քիչ մաս ունի: Այն միտված է իշխանափոխությունը վերջին փուլին հասցնելու համար։ Իշխանափոխությունը դեռևս ավարտված չէ, և երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում։

Փաստերով ասեմ՝ ունենք չորս գործ, ՄԻԵԴ-ից հետո դիմել ենք Վերաքննիչ դատարան, չորսն էլ վարույթ չի ընդունվել, ակնհայտ է՝ սաբոտաժ է։ Սաբոտաժ է և լկտի սաբոտաժ: Անգամ կան լկտիներ, որոնք հայտարարում են, որ մարդկանց վախը չափելու համար սեփական մեզը պետք է խմել: Սա աներևակայելի բան է, և սրա դեմը չառնելը հանցագործություն է»։

րամ Մանուկյանի խոսքով՝ խնդիրը հումանիստական է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է․«Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են «վենդետա» գտնել, պատժելիություն գտնել, ամենևին խնդիրը դա չէ։ Քոչարյանի դատը ապացուցեց, որ այդ համակարգը սաբոտաժ է անում: Քաղաքական կամքը կա, բայց այս պահին քիչ է պրոցեսը մինչև վերջ հասցնելու համար»։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика