BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում այս անգամ զրուցել է Արամեի հետ: Երգչը խոսել է ոլորտում ունեցած իր ձեռքբերումներից, սպասվող նորություններից, ինչպես նաեւ վերհիշել է իր առաջին բեմելը, ստացած մրցանակն ու երգը:
— Ինքդ քո երգացանկի մասին:
— Երգեր հոգուս համար, երգեր շոու բիզնեսի համար:):
— Նախընտրածդ երաժշտական ոճը:
— Հայկական ժողովրդական երգերն եմ սիրում:
— Քո առաջին երգը:
— Որպես Արամե առաջին անգամ ներկայացել եմ «Շատ մի տխրիր» երգով:
— Քո առաջին բեմելը:
— Առաջին անգամ 1994 թվականին եմ բեմ բարձրացել՝ Դոնի Ռոստով քաղաքում:
— Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
— Մի քանի երգ կա, որ շատ եմ սիրում, որոնք, սակայն, չեմ առանձնացնի:
— Կա՞ երաժշտական բնագավառում մեկը, ով քո կուռքն է:
— Այժմ կուռքեր չունեմ: Երիտասարդ տարիքում Լառա Ֆաբիանին էի երկրպագում:
— Միջազգային հիթ, որը շատ կցանկանաս կատարել:
— «Je t’aime», բայց որ տղա կատարողի համար գրված լինի:
— Երգիչ, ում հետ կուզես զուգերգով հանդես գալ:
— Թաթա Սիմոնյանի հետ կցանկանամ զուգերգով հանդես գալ, բայց դա երազանք չէ, ուղղակի կարծում եմ՝ գեղեցիկ զուգերգ կստացվի:
— Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
— Շատ եմ կարեւորում 2007 թվականին ստացած «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսը, ինչպես նաեւ վաստակավոր արտիստի կոչումը:
— Քո առաջին մենահամերգը:
— Առաջին անգամ մենահամերգով հանդես եմ եկել 2009 թվականին՝ Մարզահամերգային համալիրում:
— Ոլորտում քո հայտնի ընկերը:
— Շատ են, չգիտեմ՝ ում նշեմ:
— Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը:
— Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ մտերիմ են:
— Բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:
-Առաջին լուրջ ձեռքբերումս համարում եմ 2007 թվականին ստացած լավագույն երգչի կոչումը:
— Քանի՞ տարի ես բեմում:
-Արամե անվամբ իմ հանդիսատեսին արդեն 13 տարի է, ինչ ներկայանում եմ, իսկ առհասարակ բեմում եմ 1994 թվականից:
— Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
— Հայտնի լինելով՝ իրականացրի երազանքս ու սահմանափակեցի առօրյա ազատությունս:
— Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
— Հոկտեմբերին պատրաստ կլինի իմ նոր տեսահոլովակը: Երեւանում ու Միացյալ Նահանգներում մենահամերգներով հանդես կգամ: Համերգային շրջագայության կմեկնեմ Եվրոպա եւ Ռուսաստան:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամեի անձնական արխիվից
աղբյուր