Առաջարկում ենք մի համեղ տորթ պատրաստել, որն առանց ջեռոցի է պատրաստվում և կարելի է մատուցել ցանկացած առիթով. արագ, պարզ և հասանելի:
Անհրաժեշտ բաղադրիչներն են․
- Թծվածքաբլիթ — 220 գր.
- Դառը շոկոլադ — 220 գր.
- Սերուցք — 160 գր.
- Կարագ — 2 ճ.գ.
- Ջնարակ
- Դառը շոկոլադ — 110 գր.
- Սերուցք — 80 մլ.
- Կարագ — 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը․
1. Տորթի ձևամանի մեջ փայլաթիթեղ փռել, կարագ քսել և կոտրատել թխվածքաբլիթները:
2. Թասի մեջ դնել շոկոլադը:
3. Կարագն ու սերուցքը դնել կաթսայի մեջ և դնել կրակին, հալեցնել, հասցնել եռման վիճակի:
4. Այս խառնուրդը լցնել շոկոլադի վրա և խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը:
5. Շոկոլադային խառնուրդին ավելացնել մանրացված թխվածքաբլիթը և զգույշ խառնել:
6. Այս զանգվածը տեղափոխել պատրաստած ձևամանի մեջ և երեք ժամով դնել սառցախցիկը:
7. Փոքր կաթսայի մեջ եռացնել սերուցքն ու կարագը և լցնել շոկոլադի վրա:
8. Խառնել, համասեռ զանգված ստանալ և այս ջնարակով ծածկել տորթը: