Արագ մսով կարկանդակ, ահա ամենօրյա կարկանդակի հրաշալի տարբերակ

Ներկայացնում ենք մսով պարզ կարկանդակի բաղադրատոմս:

Բաղադրիչները խմորի համար՝

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ կեֆիր
  • 2 ձու
  • 0,5 թ. գ. սոդա
  • 0,5 թ. գ. աղ

Բաղադրիչները միջուկի համար՝

  • 300 գ. մսի ֆարշ
  • 2-3 գլուխ սոխ
  • 2 կարտոֆիլ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Կեֆիրը խառնիր սոդային և թող 5 րոպե:

2. Ավելացրու 1 ձու, աղ և նորից խառնիր:

3. Ավելացրու ալյուրի կեսը և փափուկ խմոր արա, որը չի կպչի ձեռքերին կամ ամանի պատերին:

4. Եթե խմորը չափազանց փափուկ է, ավելացրու մնացած ալյուրը և շարունակիր հունցել:

5. Խմորը երկու մասի բաժանիր: Մի մասը պետք է քիչ ավելի փոքր լինի մյուսից: Փաթաթիր պոլիէթիլենային թաղանթով և մի կողմ դիր:

6. Մանր կտրտիր սոխը և կարտոֆիլը:

7. Խառնիր ֆարշը, սոխը և կարտոֆիլը: Ավելացրու համեմունքներ և լավ խառնիր: Ցանկության դեպքում կարելի է մանր կտրտած կանաչի ավելացնել:

8. Խմորի մեծ մասը բացիր թխելու համար թիթեղի վրա՝ վրան նախապես ալյուր ցանելով:

9. Կարկանդակը միջուկով լցրու: Ծայրերին մի քիչ տեղ թող:

10. Միջուկը ծածկիր խմորի փոքր մասով, ծայրերը փակիր:

11. Ձուն խառնիր մի քիչ ջրին և վրձնով քսիր կարկանդակի վրա: Փոքր կտրվածքներ արա:

12. Կարկանդակը մինչև 190 աստիճան տաքացված ջեռոցը դիր: Եփիր մինչև կեղևը ոսկեգունի:

13. Բարի ախորժակ: Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика