Ավելորդ քաշը խանգարում է թոքերի նորմալ աշխատանքին

Մարդու կյանքի ամբողջ ընթացքում թոքերի ֆունկցիաներն աստիճանաբար նվազում են,սակայն ավելորդ քաշի հետ պրոցեսն արագանում է, և զարգանում է շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկ:Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Thorax ամսագրում:Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները վերլուծել են թոքերի և բրոնխների վիճակի վրա քաշի փոփոխության երկարաժամկետ ազդեցությունը:Հետազոտությանը մասնակցել է Եվրոպայից և Ավստրալիայից 20-44 տարեկան 3700 մարդ:

Եզրափակցությունները հետաքրքիր են եղել.քաշի ավելացման ֆոնին թոքերի ֆունկցիան նվազել է ոչ միայն ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող մարդկանց մոտ այլ նույնիսկ նորմալ քաշ ունեցողների մոտ: Իսկ ճարպակալման ժամանակ քաշի նվազեցումը դանդաղեցրել է թոքերի ֆունկցիայի նվազեցումը:Բացի այդ,ստաբիլ նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ շնչուղիների առողջության վատթարացումն ավելի քիչ արտահայտված է եղել:

Գիտնականների խոսքով քաշի ավելացման և թոքերի առողջության միջև կապը կարելի է բացատրել 2 մեխանիզմների օգնությամբ: Առաջին հերթին ճարպի զանգվածը որովայնի խոռոչում և կրծքավանդակում,հավանաբար,սահմանափակում է շնչելու ժամանակ տարածքը թոքերի լայնացման համար՝ պնդում է հետազոտության հեղինակ Գաբրիելա Պերալտան:Երկրորդ հերթին, ճարպային հյուսվածքի ավելցուկի հետ կապված քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել թոքային հյուսվածքի վնասման և նվազեցնել շնչուղիների տրամագիծը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика