Ավելի քան 120 ցուցարար է կալանավորվել Վրաստանում

Թբիլիսիում հինգշաբթի իրականացված բողոքի ակցիայի հետևանքով ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Ցանկանում ենք հասարակությանը տեղեկացնել, որ հունիսի 20-ին իրականացված ակցիայի արդյունքում ձերբակալված անձանցից 121-ի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մնացածը ազատ են արձակվել:

Վերջինների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք կամ՝ բանավոր նախազգուշացում»,-ասված է հաղորդագրությունում:

/mamul.am

 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика