Աստղագուշակ մարտի 22 ի համար

Խոյ. Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան,որը թեկուզև կարևոր է սակայն հրապուրիչ չէ,այսօր անօգուտ է`դուք ամեն ինչ կխճճեք ինչ-որ բան կմոռանաք կնայդայնանաք իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել մտորել այն բանի շուրջ թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել:Այստեղ կարևորը չշտապելն է,քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:

Ցուլ. Կարելի է մանր կենցաղային տեխնիկա գնել իսկ ահա հագուստ,աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ։

Երկվորյակ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները:Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում:Եկել է այն օրերից մեկը երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ`նրանց համար անգամ կարևոր չէ,թե ինչ անել միայն թե`անել անմիջապես:Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է այլ այն բանում որ դուք վստահ եք որ եթե ծագեն տհաճություններ դուք կկարողանաք ապացուցել որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:

Խեցգետին. Բարենպաստ օր է շփումների անձնական և գործնական հարցեր քննարկելու համար միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք`զրուցակցին աշխուժացնելու համար:Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի սա այն օրերից է երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը դուք շատ ավելի բան կհասցնեք անել:

Առյուծ. Օրը բարենպաստ է շփումների համար դուք այսօր դուր եք գալիս մարդկանց և նրանք դա չեն թաքցնում: Բազմաթիվ ուշադրության նշանները հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ չուրախացնել:Օգնությունն ընդունեք միայն նրանցից ում լիարժեք վստահում եք: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու լսեք ոչ թե նրանց այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում պարտադիր վճարումներն անել:Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:

Կույս. Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր նշանի այն ներկայացուցիչներին ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել բարեբախտաբար կարճատև քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով:Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը ընդ որում դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի:Սակայն պետք է հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ որ ասում են այն ինչ մտածում են:

Կշեռք. Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից ինչից շրջապատը սկզբում զարմացած է իսկ հետո հասկանում է որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը:Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ:Հիշեք որ բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին:

Կարիճ. Ցավոք դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է:Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ`չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության այլ ինքնազգացողության:Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է,ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ:Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ կնքում խիստ շահավետ գործարքներ:

Աղեղնավոր. Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ ում դա իրոք վերաբերում է մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև,ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:Բավական է որ մի աննշան վրիպում թույլ տաք և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից,ցանկանալով վարկաբեկել ձեզ կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները որոնք ձեզ համար հատկապես թանկ են:Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել`նախանձողներ ձեզ այժմ բոորովին պետք չեն:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների անսովոր գործողությունների պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար:Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել չի բացառված որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը,շեղվել տհաճ հիշողություններից:Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս։

Ջրհոս. Այսօր ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել։Այո առանձնապես հաճելի բան չէ անվերջ շուռ ու մուռ գալը ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու համար սակայն դա ամեն դեպքում ավելի լավ է քան կոնֆլիկտներ սադրելը:Հետևեք իմաստուն մարդկանց խորհուրդներին որպեսզի խուսափեք հետագայում ձեր վրա թանկ նստող սխալներից:

Ձկներ. Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը որն այսօր չափից ավելի սուր է:Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել,արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика