ԽՈՅ
Օրը վատ չի դասավորվի, եթե չշտապեք: Համբերատարությունն ու համառությունը հիանալի պտուղներ կտան, իսկ ուզածին հնարավորինս արագ հասնելու ձգտումը սխալների կհանգեցնի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Չի բացառվում՝ հաջողվի վերականգնել հին գործնական կապերը:
Մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, մոտ ապագայի պլանների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերություններն անսովոր ու գրավիչ կլինեն:
ՑՈՒԼ
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Ինչ էլ որ պլանավորեք, մի գործեք, քանի դեռ չեք համոզվել, որ եկել է դրա համար բարեհաջող պահը: Չափից դուրս շատ շտապելու դեպքում ռիսկի եք դիմում ուժերը զուր վատնել: Դրական միտումների ազդեցությունն արագ կաճի, և դուք կզգաք դա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Այն հարմար է կարևոր զրույցների, գործնական ու անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները: Հավանական են դրամական մուտքեր:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել. առանց դրա նույնիսկ համեստ հաջողությունների հասնել չի ստացվի: Շրջապատողների հետ շփումները նախանձելի համբերատարություն կպահանջեն: Երբեմն կթվա, թե նրանք, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք, փորձում են ձեր համբերությունը, հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Վեճերից խուսափել ու մթնոլորտը լիցքաթափել կօգնի հումորի զգացումը, բայց դուք կատակելու ցանկություն ու ուժ միշտ չեք ունենա:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու գրավիչ առաջարկներ է խոստանում: Հարմար ժամանակ է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու ու այն հարցերին պատասխաններ ստանալու համար, որոնց շուրջ երկար եք մտորել:
ԽԵՑԳԵՏԻՆ
Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն օգտակար ու հստակ հուշումներ կանի: Հաճախ դրանցով ղեկավարվելով՝ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, առաջ կանցնեք ուժեղ մրցակիցներից: Չեն բացառվում դրամական մուտքերն ու շահավետ գործարքները:
Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դրանք հետաքրքիր կլինեն, կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, պարզել, թե որոնք են ձեր իրական հակվածությունները, ինչպես նաև տաղանդներ հայտնաբերել, որոնց մասին առաջ նույնիսկ չէիք էլ կռահում: Մտերիմները ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, դուք էլ հաճույքով ժամանակ կանցկացնեք նրանց հետ:
ԱՌՅՈՒԾ
Բավականին բարդ օր է: Սովորականից հաճախ փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, երբեմն սկսած գործերը չեք կարողանա ավարտին հասցնել: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու չեք հրաժարվի ձեր պլաններից, կշարունակեք առաջ շարժվել: Համառությունն ու սեփական ուժերին վստահությունը թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել:
Սիրելիին ուրախացնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: Օրվա երկրորդ կեսը անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ անելու շանս կընձեռի: Եթե վերջին շրջանում հաճախ էին տարաձայնություններ ծագում, դրանք կարելի կլինի հաղթահարել:
ԿՈՒՅՍ
Օրն իրադարձություններով լի կլինի, որոնք միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Երբեմն կթվա, թե աստղերը ձեր կողմից են ու կարող եք գլխապտույտ հաջողությունների հասնել: Բայց ավելի ուշ կպարզվի, որ ամեն ինչ այդպես չէ, ոչինչ չփչացնելու համար էլ պետք է հետաձգեք բոլոր գործերը: Ճշմարտությունը սովորականի պես մեջտեղում ինչ-որ տեղ կլինի: Եթե եզրակացությունների ու արարքների հարցում չշտապեք, սխալներ չեք անի:
Շատ օգտակար կլինի մտերիմների հետ խորհրդակցելը. նրանցից կարող եք ինչ-որ նոր բան իմանալ: Ուրիշի փորձը պետք կգա նույնիսկ այն Կույսերին, ովքեր սովոր են միշտ ինքնուրույն գործել ու ինքնուրույն որոշումներ ընդունել:
ԿՇԵՌՔ
Դժվարությունները չեն բացառվում, բայց գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Օգտվեք դրանից վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Դա կօգնի ճիշտ գնահատել իրավիճակն ու ապագայի պլաններ կազմելիս չեք սխալվի:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Այդ ժամանակահատվածը լավն է երկարատև պլանավորման համար. ձեզ համար լրիվ պարզ կդառնա, թե ինչի ու երբ կարելի է հասնել: Ձեր ուժերը չեք գերագնահատի:
ԿԱՐԻՃ
Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանց կթվա, թե ձեզ շատ ագրեսիվ եք պահում, ոչ ոքի չեք լսում ու պարզապես տհաճություններ եք ստեղծում: Բայց իրադարձությունների զարգացումը կապացուցի ձեր ճշմարտացիությունը: Երեկոյան նրանք, ովքեր թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ ձեզ հետ:
Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ ու նույնիսկ սիրային խոստովանություններ: Դրանց համար ուրախ կլինեք, բայց կփորձեք ցույց չտալ դա: Չափազանց ուժեղ հույզերը շուտով ուրախացնելու փոխարեն կզգոնացնեն ձեզ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Հին խնդիրները կհիշեցնեն իրենց մասին, դրանց կավելանան նորերը և լրիվ պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում. ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, որպեսզի հարաբերությունները կրկին ջերմանան կամ գոնե արտաքուստ այդպիսին թվան:
Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա: Կհասկանաք, որ որոշ մանրուքների պատճառով պետք չէ անհանգստանալ, կաշխատեք նորովի նայել վերջին շրջանի իրադարձություններին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Բարենպաստ օր է: Շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել: Կկարողանաք հարթել անհուսալի թվացող հարաբերությունները, պատասխաններ կստանաք ձեզ համար կարևոր հարցերին: Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ: Լավ կհասկանաք, թե հաջողության հասնելու համար ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:
Կարող եք գնումներ անել, օրը հատկապես լավն է տեխնիկայի ժամանակակից միջոցներ ձեռք բերելու համար: Կենսական պոտենցիալը ցածր է, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ծանրաբեռնվածությունից:
ՋՐՀՈՍ
Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, ձեր տաղանդները, գիտելիքներն ու փորձը ցուցադրելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները կգնահատեն ձեր համարձակ գաղափարները: Կգտնվեն մասշտաբային ու համարձակ պլաններն իրագործելուն օգնել պատրաստ մարդիկ: Նոր ծանոթությունները կարող են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել. ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:
Հաջողությամբ կլուծվեն ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող կարևոր հարցերը: Հեշտությամբ կզատեք կարևորը երկրորդականից, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Ուժերն ու ժամանակը զուր չեք վատնի:
ՁԿՆԵՐ
Բարդ օր է: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել, չմտածված քայլեր չանել: Հակասական արարքները մեծ տհաճություններով կավարտվեն: Դուք կզգաք դա, բայց երբեմն, միևնույն է, կմոռանաք զգուշության մասին, իսկ հետո կմեղադրեք ինքներդ ձեզ: Բայց դժվարություններին փոխարինելու կգան հաճելի պահերը:
Երեկոն ռոմանտիկ անակնկալներ կբերի ու կուրախացնի հաջող զուգադիպություններով: Շատ Ձկներ հենց այդ հատվածում ապագային մեծ լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենան: Նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: