Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել ոտքերի այտուցները*****

Ոտքերի այտուցներն ամենատարածված խանգարումներից են, որոնք կարող են պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով: Մասնագետները ներկայացրել են, թե առողջական ինչ խնդիրների մասին է վկայում այս ախտանշանը, գրում է actualnews.org կայքը:

Բժիշկների խոսքով՝ ատուցների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը: Որպես կանոն այտուցվածության պատճառ է դառնում հյուսվածքներում հեղուկի կուտակումը, ինչն էլ կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով:

Հաճախ այտուցների առաջացման պատճառ է հանդիսանում անոթային անբավարարությունը, որը քրոնիկ բնույթ է կրում: Բացի այդ, չի կարելի անտեսել նաև երակների փականների աշխատանքի խանգարումները, որոնք նույնպես կարող են հանգեցնել այտուցների զարգացման:

Այտուցները բավական հաճախ են ի հայտ գալիս երկար ժամանակ կանգնած լինելու, ինչպես նաև որոշակի դեղորայքի ընդունման դեպքում: Մասնագետների խոսքով՝ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ անոթներում ախտաբանական փոփոխությունների մասին վկայող առաջին ախտանշանների շարքին են դասվում ոտնաթաթերի ու սրունքների այտուցները: Բացի այդ, այտուցների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև հղիությունը, լիմֆոստազը, բակտերիալ վարակներն ու այլ վտանգավոր խանգարումները, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ ու բուժզննում անցնել:

Երակային անբավարարության զարգացման գործընթացը դանդաղեցնելու և այտուցներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հատուկ սեղմող զուգագուլպա կրել ու հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել կանգնած: Արյան հոսքը խթանելու և հեղուկի կուտակումից ազատվելու համար կարելի է ոտքերը պարբերաբար որևէ բարձր տեղ դնել: Անհրաժեշտության դեպքում կարելի է խորհրդակցել մասնագետի հետ ու որոշակի դեղամիջոցներ ընդունել, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика