Առեղծվածային դեպք Ֆրանսիայում։ Գտնվել է 50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր:

BBC-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել: Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա: Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը:

Փրկարարները վերստին վերլուծել են միջադեպի մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ մակընթացությունների և տեղատվությունների մասին տեղեկությունները, այնուհետև նոր տեխնոլոգիաների միջոցով կարողացել են սուզանավ հայտնաբերել:

Սուզանավը հայտնաբերվել է «Ocean Infinity» ամերիկյան մասնավոր ընկերության նավի կողմից:

shamshyan.com 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика