Առավել վնասակար է այն հացը, որի բաղադրությունը կազմում է մի քանի տող: Այս մասին հաղորդում է «Российская газета»-ն՝ հղում անելով բժիշկ — դիետոլոգ Էլենա Սոլոմատինային:
Ըստ նրա, որքան պարզ է հացի բաղադրությունը, այնքան լավ: Բաղադրիչների իդեալական ցանկը պետք է բաղկացած լինի ալյուրից, ջրից և աղից: Այնուամենայնիվ, արտադրողների մեծ մասը դրանով չի սահմանափակվում:
Սոլոմատինան նշել է նաև տարեկանի հացի առանձնահատուկ օգտակարությունը: Սև հացը գերազանցում է ցորենի հացը վիտամինների և ամինաթթուների պարունակությամբ, բացի այդ՝ այն ունի ավելի քիչ կալորիականություն:
Այնուամենայնիվ, վաճառասեղաններին իսկական տարեկանի հաց հանդիպելը մեծ խնդիր է: Որպես կանոն, խանութներում վաճառում են ապրանք, որում տարեկանի ալյուրը չափազանց քիչ է:
«Արտադրողները օգտագործում են ցորենի ալյուր և ներկանյութ: Գործնականում չկան տարեկանի դաշտեր », — ասել է Սոլոմատինան:
Փորձագետը խորհուրդ է տվել նախքան գնելը մանրակրկիտ ուսումնասիրել արտադրանքի բաղադրությունը և հատուկ ուշադրություն դարձնել ցուցակի սկզբում գտնվող բաղադրիչներին, որոնցից էլ հենց պատրաստված է հացը: Վերջում նշված են լինույմ աննշան քանակությամբ հավելանյութեր: