Առաջարկում ենք ձեզ մի հիանալի տարբերակ որը կվերածի սովորական մոմը իսկական գեղեցկության

Մոմերը կարող են թարմացնել և զարդարել ցանկացած ինտերիեր։ Սակայն որպես այդպիսին դրանք շատ քիչ են ունենում ինտերիերի մի մասը կազմող իրի տեսք։ Իսկ եթե ուզում եք գնել այդպիսի գեղեցիկ մոմակալներով մոմեր, ապա դրանց գները մեղմ ասած շատ թանկ են արժենում։ Առաջարկում ենք ձեզ մի հիանալի տարբերակ, որը կվերածի սովորական մոմը իսկական գեղեցկության։ Բացի այդ, այն կարելի է օգտագործել ոչ միայն տոներին, այլ նաև առօրյա կյանքում։ Դրանք նաև շատ գեղեցիկ կնայվեն բաց տարածության մեջ, օրինակ այգում։

Դեկորի համար կարելի է օգտագործել ծովային գեղեցիկ քարեր։ Ձեզ շատ քիչ բան է անհրաժեշտ դա անելու համար։ Վերցրեք նեղ ծաղկամանը և դրեք այն լայնի մեջ։ Լցրեք նեղ ծաղկամանը կիսով չափ քարերով։Լայն ծաղկամանի մեջ լցրեք գեղեցիկ մանր քարեր կամ ուղղակի ավազ։

Լայն ծաղկամանի մեջ լցրեք ջրային բույսեր (կարելի է վերցնել և բնական և արհեստական)։ Դրանք կարելի է գնել ակվարիումների համար նախատեսված խանութներից։

Նեղ ծաղկամանի մեջ դրեք մոմը։

Լցրեք մեծ ծաղկամանը ջրով այնպես, որ հեղուկը չլցվի նեղ ծաղկամանի մեջ։ Դրա հետ մեկտեղ ջրի մակարդակը պետք է լինի մոմի ծայրից բարձր։

Մնաց ընդամենը վառել մոմը և վայելել անհավանական գեղեցկություն ունեցող այս իրը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика